Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում հաշվառված քաղաքացիները ԱՀ-ում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ վերակառուցողական ծառայության

Փետրվար 01,2022 12:21

Հունվարի 31-ին կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում Միքայել Հայրիյանը ներկայացրել է 2021 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 12․537․6 մլն դրամ՝ 2020 թվականի 7․843․9 մլն դրամի փոխարեն, որը ԱՀ պետական բյուջեում կազմում է 5,1 %:

Արցախի առողջապահության համակարգի 2021թ. կատարողականը կազմել է 8․558․6 մլն․ դրամ: Բյուջեն կատարվել է 68․3 %-ով:

ԱՀ առողջապահության նախարարը իրազեկել է, որ 2021 թվականին աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

2021 թվականին ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ՝ ուղղված  ԱՀ նախագահի ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրագործմանը:

2021թ․ աճել է ԱՀ առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ 2022թ․ հունվար ամսից նույնպես նախատեսվում է աշխատավարձերի աճ։

Միքայել Հայրիյանը առանձնացրել է, որ 2021 թվականին ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդլայնվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ առանձին խմբերի ցանկը։ Նախարար Հայրիյանը նշել է, որ  պատրաստ են բոլոր հիմքերը Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները ԱՀ-ում կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական և ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության։ Ընդ, որում ստոմատոլոգիական ծառայությունից կօգտվեն որոշմամբ սահմանված բնակչության առանձին և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները։

2021թ. հանրապետության բուժհաստատություններ աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ մասնագետներ, իսկ 23 բժիշկներ ուղեգրվել են հետդիպլոմային մասնագիտացման, որոնց հետ կնքվել են պայմանագրեր և ավարտելուց հետո աշխատանքի կանցնեն ԱՀ առողջապահության համակարգի բուժհիմնարկներում։ Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որ իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։

Միքայել Հայրիյանը ընդգծել է, որ 2021 թվականին առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական խորհուրդ՝ առողջապահության նախարարի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետության ու արտասահմանյան 38 բարձրակարգ մասնագետների հասարակական հիմունքներով, որի նպատակն է համակարգի առավել կարևոր խնդիրների վերհանումը, դրանց լուծման եղանակների ներկայացումը, ինչպես նաև դրանց լուծմանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելը։

Պետք նշել, որ ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը և հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, որի արդյունքում  ունենք 25 հղիություն ու 3 ծնունդ /տղա/։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։

Շարունակվել են աշխատանքներն ուղղված COVID-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ,  այդ թվում գործառույթներ ուղղված պատվաստման գործընթացին:

2022 թվականին կշարունակվեն աշխատանքներն ուղղված ոլորտի գործառույթների բարելավմանը:

Աշխատանքներ կտարվեն պատերազմից տուժած բուժհիմնարկների վերականգնման, ինչպես նաև առողջապահությունը էլ ավելի հասանելի դարձնելու, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի հիվանդների կյանքի որակի բարձրացմանը, որով պայմանավորված կունենանք առողջ սերունդ, երկարակյաց բնակչություն:

Հանդիպմանը նախարար Հայրիյանը պատասխանել է լրագրողներին հուզող երկու տասնյակից ավելի հարցերի:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28