Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո ինչպե՞ս է հենց ինքը՝ ԲԴԽ-ն, դատավորին կալանավորելու թույլտվություն տվել. Լուսինե Սահակյան

Փետրվար 01,2022 11:50

Փաստաբան Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամբաստանյալը դատական նիստին չի ներկայանում, նրա պաշտպանն էլ ասում է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ներկայանալ դատարան։ Դատավոր Բախշիյանն էլ որոշում է կայացնում ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տալու որոշում կայացնելուց արդեն իսկ ընդունել է, որ առերևույթ՝ դատավորը անձին կալանավորել է ակնհայտ ապօրինի։

Նույնիսկ չանդրադառնալով այն հարցին, թե Բախշիյանը օրինական, թե անօրինական է անձին կալանավորել, ԲԴԽ որոշումից հետո արդարացի հարց է ծագում.

ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո ինչպե՞ս է հենց ինքը՝ ԲԴԽ-ն, դատավորին կալանավորելու թույլտվություն տվել (հաղթահարելով իր իսկ կայացրած որոշման բարձր նշաձողը) և նման պայմաններում քանի՞ դատավոր պետք է կալանավորվի այս հոդվածով, առնվազն գոնե այն գործերով, որով վերադաս դատական ատյանները ստուգելով կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը կայացրել են որոշումներ անձանց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։

Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։

Ձեռքներդ հեռու պահեք մեր երկրից, պարոնա՛յք։ Սա նաև ձեր երեխաների ու թոռների երկիրն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28