44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով:
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ առաջնագիծ մեկնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այն համակարգը, ինչ ունեցել ենք մինչեւ քառասունչորսօրյա պատերազմը, ներկայումս չի կարող արդյունավետորեն ապահովել սահմանի անվտանգությունը»: «Աշխատանքների բավականին մեծ ճակատ կա, որ պետք է իրականացնել։ Դա վերաբերում է անհրաժեշտ ենթակառուցվածքներին, վերջացրած տեխնիկական ապահովման հարցերին, որի դետալացումը նպատակահարմար չեմ համարում հանրայնացնել: Առկա իրողությունների պարագայում մարտական հերթապահության ավանդական մոդելն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը: Պետք է առաջ մղել սահմանային անվտանգության նոր կոնցեպցիա, ինչը ենթադրում է տեխնոլոգիական նոր մոդելներ եւ տեխնոլոգիական հագեցվածություն», – նկատեց նա:
Նախօրեին էլ առաջնագիծ մեկնած ընդդիմադիր պատգամավորներն են արձանագրել, որ կահավորանքը շարունակում է խնդրահարույց մնալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։