Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսինե Բադալյանը պիտի մանդատը վայր դնի ու Հայաստանից ինչքան շուտ կարանա, պիտի աքսորվի, պրծնի». Ցուցարարների պահանջը՝ ՔՊ պատգամավորից

Հունվար 31,2022 21:12

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ներողություն էր խնդրել՝ Բանակի կազմավորման 30-ամյակի օրը իրեն Եռաբլուրում այդպես պահելու համար ու բացատրել. «Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա»: Չնայած ներողությանը, որոշ քաղաքացիներ այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ավելին, քան ներողությունը:

Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներից մեկը՝ «Զարթոնք» կուսակցության անդամ Արմեն Ալեքսանյանն ասաց, որ Լուսինե Բադալյանը մանդատը վայր պիտի դնի ու Հայաստանից ինչքան շուտ կարանա, պիտի աքսորվի. «Եթե մի մարդ ասում է՝ խոնարհվում եմ թուրք ազգի առջեւ, ես նման մարդու կյանքում չեմ հարգում: Նա ո՞վ է: Ուղղակի քրեականացրել են քֆուր տալը, թե չէ մի հատ էլ լավ քֆուր ես կտամ, չնայած այսքան բանը քֆուրից էլ բեթար է: Ամոթ իրեն, որ ինքը հլը ԱԺ-ում գործում է»:

Ըստ նրա Լուսինե Բադալյանի այդ պահվածքի համար պիտի ամբողջ ժողովուրդը հավաքվեր ԱԺ շենքի մոտ. «Այսօր Ազգային ժողովը պիտի պայթեր, ոչ թե ԱՊՊԱ-ի համար հրապարակում հավաքվեին: Մարդկանց ջեբին կպել են, նոր հասել են հրապարակ, պիտի այ այստեղ գային, ազգը կործանվում է: Ինչ վերաբերում է ներողությանը, ինքը ներողություն չի խնդրել, ասում է՝ ինչ-որ մի բան եմ հիշել, խնդալս եկել է, հիմա ես էլ եմ մի հատ պատմություն հիշել Նիկոլ Փաշինյանի վրով, իր թիմի վրով, հիմա ի՞նչ, ես էլ գնամ Եռաբլուր, այդ տղերքի շիրիմին հռհռա՞մ: Ուղղակի էս ժողովրդին չգիտեմ ինչ են սրսկել, ինչ են կերել, որ քնել են իրենց տներում: Այսօր երկիր ենք կորցնում, մեկը հելել էն գլուխն է միտինգ անում, մեկը ջեբին են կպել, ԱՊՊԱ-ի համար է  միտինգ անում: Մեզ ԱՊՊԱ-ն չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր տղաների շիրիմը, որ պղծվում է: Ազգի 70-80%-ը ստամոքսի մասին մտածող մարդիկ են այսօր՝ փորս կուշտ լինի, կարողանամ ընտանիքս պահեմ…Բայց դա չի նշանակում, որ պետք է հայրենիքը մոռանալ, ուրանալ: Թուրքը եկել, 40 կմ-ի վրա նստել է մեր քթին, էգուց էլ մեր տներն է մտնելու, բա մենք ի՞նչ անենք: 4 հոգով եկել, կանգնել ենք այստեղ ի՞նչ, յարա չի լավացնում»:

Արմեն Ալեքսանյանը դժգոհեց նաեւ ընդդիմադիրների պասիվությունից. «Պետք է զանգվածային անկարգություններ լինեն: Նիկոլ Փաշինյանը ոնց եկել է փողոցով, պետք է փողոցով գնա: Ինչքան մնա մեր երկրում, այնքան վատ է մեր համար: Ինչ վերաբերում է իմ հայրենիքին, իմ հողին ու ջրին, ես պատրաստ եմ, բայց ոչ այս իշխանության օրոք, չեմ պատրաստվում գնալ սահման, զենք վերցնեմ, էս իշխանության համար մատաղ լինեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31