Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ն աչք է փակել այդ հարցերի վրա, եւ Հայկ Մամիջանյանը չէր կարող կողմ քվեարկել»․ Արթուր Խաչատրյան

Հունվար 31,2022 20:45

«Փաստաթղթում եղել են նաեւ դրույթներ, որոնք մեր համար ընդունելի չեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԽԽՎ-ում օրերս Հայաստանի մասին քննարկված զեկույցին, որին դեմ էր քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Որոշ կետերում ՀՀ-ն ներկայացվում է որպես շատ ժողովրդավարական երկիր։ Այսինքն, աչքերը փակո՞ւմ են նրա վրա, որ դատարաններում ձեռքով մակագրումներ են տեղի ունենում եւ քաղաքական ենթատեքստով գործերը մակագրվում են կոնկրետ դատավորների։ Կամ, որ ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիրները հալածվում են»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն աչք է փակել այդ հարցերի վրա, եւ Հայկ Մամիջանյանը չէր կարող կողմ քվեարկել․ «Կողմ քվեարկելը կնշանակեր, որ նա համաձայն է այդ պնդումների հետ։ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծված չէ, ինչպես ասվում է փաստաթղթում։ Ճգնաժամ է առաջացել, որովհետեւ իշխանությունը պարտվեց պատերազմում, որովհետեւ թուրքերի ձեռքերն արձակվեցին իրենց պատճառով։ Քանի դեռ պատճառը չի վերացել, ճգնաժամը չի կարող վերանալ։ Դա Փաշինյանի թեզն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31