«Հերթական անգամ պրիմիտիվ մանիպուլյացիա է անում։ Հայդատականությունը երբեւէ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, եւ դա պարզ է։ Այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը քանիցս ասել են, որ հայդատականությունն այլ շարժում եւ գործընթաց է, որը սփյուռքում առ այս պահը փայլուն տանում է «Հայ հեղափոխական դաշնակցությունը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն երբեք չի վարել հայ դատի քաղաքականություն՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ցեղասպանության հարցը սփյուռքի գրպանը գցելը եւ ցեղասպանությունը հայդատականության բացառիկ օրակարգ ներկայացնելը սովորական մանիպուլյացիա է։ Իր ասածներով հայտարարեց, որ ցեղասպանության օրակարգ այլեւս չկա, որ հայ դատն ու սփյուռքը կուզեն՝ կզբաղվեն, կուզեն՝ ոչ։ Քանի դեռ չկա իրական հակազդեցություն, Նիկոլ Փաշինայնն ինչ ուզելու է՝ ասելու է»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ