Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանը ստիպեց, Լուսինե Բադալյանի՛ն էլ պետք է ստիպեն, որ ինքն էլ հրաժարվի». Ցույց՝ ԱԺ-ի մոտ

Հունվար 31,2022 18:50

«Լուլու, տղաները նաեւ քո զավակների համար  նահատակվեցին, ամոթ»,- այսօր այս գրառմամբ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց էր անում մի քաղաքացի՝  Սուրեն Գրիգորյանը:

Նա տաքսու վարորդ է, տեսել է Եռաբլուրի պանթեոնում ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքը: Ինչպես տեղեկացրել ենք, Լուսինե Բադալյանը ներողություն էր խնդրել՝ Բանակի կազմավորման 30-ամյակի օրը իրեն Եռաբլուրում այդպես պահելու համար ու բացատրել. «Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա»:

Ցուցարարն ասաց, որ որեւէ քաղաքական կուսակցության չի հարում, իր կյանքում հատուկենտ դեպքեր է եղել, երբ զայրացել է ու ցույց արել, օրինակ, երբ Հարսնաքարում զինվորական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանել էին. «Ո՞նց կարելի է, նահատակվեցին երեխեքը, իրենք Եռաբլուրում կանգնում են, ծիծաղում են: Ամոթ եմ գրել, դրանից առավել բան չեմ կարող, որովհետեւ չի կարելի: Ես չեմ բավարարվում ներողությունով, չի գոհացնում, ինքը պետք է հրաժարական տա: Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց, ստիպեց Սերժ Սարգսյանը ու հրաժարվեց, իրե՛ն էլ պետք է ստիպեն, որ ինքն էլ հրաժարվի»:

Հարցին՝ համարժե՞ք դեպք է, որովհետեւ այն ժամանակ սպանություն էր տեղի ունեցել՝ նա պատասխանեց. «Սա ավելի դաժան դեպք է, այն ժամանակ մի զինվորականի էին ծեծելով սպանել, հիմա 4000 զոհ ունենք, ո՞նց կարելի է գնալ Եռաբլուր ու հռհռալով…Ես տաքսի եմ վարել, մի անգամ ուղեւորներ նստեցին, անբարոյական էին բառի բուն իմաստով, բայց երբ եկանք հասանք Եռաբլուր, իրենք իրենց սկսեցին լուրջ պահել, կոնկրետ պահել: Բա գնում ես Եռաբլուր, ո՞նց կարելի է, չի կարելի զինվորներին այդպես արհամարհել: Եռաբլուրում ջերմ պատմություն ինչի՞ պետք է անեն, գնում են՝ սգալու համար: Մարդիկ գնում են Եռաբլուր սուգ են անում, կողքով անցնում ես, քեզ զգաստ ես զգում, զոհվել են մեր հարազատ երեխեքը, ջահել, մատաղ, ինչի՞ համար, որ այսօր պատգամավորը գնա…Չգիտեմ, իմ զայրույթն եմ արտահայտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31