«Վերջին տասնամյակներին տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող զարգացումներն ուղղակի եւ անուղղակի ազդեցություն են ունենում մասնավորապես կրթության զարգացման վրա»,-«Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» խորագրով համաժողովի բացմանը նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Կրթական համակարգերը եւ ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող հասարակությունների պատրաստ անհատներ, ունենան այնպիսի կարողունակություններ եւ հմտություններ, որոնք հնարավորություն կտան ստեղծագործել եւ կատարելագործել մասնագիտական գիտելիքները՝ տեխնիկային ու արհեստական բանականությանը համընթաց, ինչպես նաեւ հաջողության հասնել թվային աշխարհում: Այդ հաջողության բանալին թվային գրագիտությունն է, ինչն ուսանողներին թույլ կտա հարմարվել դասավանդման նոր մոտեցումներին եւ պատրաստվել ժամանակակից աշխատավայրին ու ապահովել պետության զարգացումը»,-հավելեց նախարարը:
Նա ասաց, որ կրթության ռազմավարական ուղղություններից է սահմանվել կրթական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը:
Վահրամ Դումանյանը նշեց, որ կառավարությունը 2021-22թթ. ուս.տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հաստատել է Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն կրթական ծրագրով ընդունելության 8, ինչպես նաեւ Արհեստական բանականության համակարգեր կրթական ծրագրով ընդունելության 5 տեղ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ