Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո սա պառլամենտի կոճակը չի՞, որ սեղմենք: Թողեք մտքերս ավարտեմ». Արա Պապյան-Շանթ Հարությունյան բանավեճը՝ լարված մթնոլորտում

Հունվար 31,2022 16:47

«Հո սա պառլամենտի կոճակը չի՞, որ սեղմենք: Թողեք մտքերս ավարտեմ»,- ԱԺԲ խորհրդի անդամ, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանի հետ բանավեճի ընթացքում վրդովվեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց՝ 1919-ի դեկտեմբերին՝ թուրքական կապիտուլյացիայից հետո, երբ սուլթանը պարտվել է, հունվարին Ստամբուլում մեջլիսը հավաքվել, ու ազգային ուխտի հռչակագիր են հրապարակել Քեմալի կողմնակիցները, որ իրենք չեն ճանաչում կապիտուլյացիան:

Զուգահեռ տանելով ՀՀ-ում կատարվող իրադարձությունների հետ՝ նա ասաց. «Ոնց որ մեր ԱԺ-ն հայտարարեր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի ճանաչում: Այդ ժամանակ Անտանտի զորքը մտնում է Ստամբուլ, շենքերը գրավում, մարդկանց թևերից բռնում, դուրս է շպրտում, մի մասին աքսորում: Բայց նրանք գնում, Անկարայում ժողով են անում…. Ամեն հեղափոխություն չէ, որ անհրաժեշտ է կառավարությունների ճանաչման: Դա էլ պետության ճանաչման պես վիճարկելի, փոփոխական է: Օրինակ՝ ԱՄՆ-ն Կուբայի անկախությունը ճանաչել է, ու 1959-ին նորից ճանաչման խնդիր չի առաջացել, ոչ էլ կառավարությունը: 1974-ին Պինոչետը հեղափոխություն է անում, ճանաչման խնդիր չի առաջացել: Իրանի հեղափոխությունը 1978-ին եղել է, էլի նման խնդիր չի առաջացել: Այս բոլոր օրինակները բերում եմ նրա համար, որ ցույց տամ, որ օրվա շահերով են առաջնորդվում իշխող գերտերությունները՝ ելնելով իրենց նպատակահարմարությունից և հենց այդ առումով կարող են հղում կատարել այս կամ այն կոնվենցիային: Դրա համար էլ ասում եմ՝ պետք է ավելի անառարկելի ճանապարհներ գտնել, և եթե Դուք այնքան հանճար եք, որ դա կգտնեք, շատ շնորհակալ կլինեմ»:

Արա Պապյանը վրդովված ասաց, թե Շանթ Հարությունյանը կամայական ձևով պատմական փաստերն ուղղակի աղավաղում է:

Շանթ Հարությունյանը թույլ չէր տալիս, որ Արա Պապյանն իր կարծիքն արտահայտեր, նա էլ համառեց. «Սպասի, բա բերեմ փաստերը, որ աղավաղում եք: Ասում եք՝ սա պետք չէր, նա պետք էր, ասում եք Իրանի հեղափոխություն: Ուզում եմ նշել՝ բոլոր նոր կառավարությունները ճանաչման կարիք ունեն, անգամ, եթե դրանք ընտրությունների միջոցով են: Էս մեր իշխանությունները իրենց ճղում են, որ ընտրություններից հետո շնորհավորանք ստանան, բա դրա համար են անում: Եթե մտնում ենք քաղաքական դաշտ, միանշանակ է, որ ՀՀ-ն երբեք չի կարող ավելի կարևոր լինել որևէ երկրի համար, քան Թուրքիան՝ թե տնտեսական, թե ռազմական և թե քաղաքական առումով: Մեր միակ ճանապարհը, որտեղ հնարավորություն ունենք հաղթելու, իրավականն է: Չպետք է շեղվենք իրավական ճանապարհից: ԱՄՆ-ի դեմ միջազգային դատարանը որոշում է կայացրել, ինչը նա կատարել է: Գուցե Դուք այս կոչերն անում եք՝ հայրենասիրությունից դրդված, բայց սրանք խիստ վտանգավոր և հակահայկական կոչեր են: Եթե մենք մտնենք քաղաքական դաշտ, մենք հաստատ պարտվելու ենք»:

Կրկին շեշտելով իր տեսակետը, որ Կարսի պայմանագիրը պետք է չեղարկվի, Շանթ Հարությունյանը վստահեցրեց՝ այն ձեռնտու է ռուսներին ու թուրքերին: Նա հիշեցրեց՝ իր ընտանիքը այդ պայմանագրի դեմ պայքարելու պատճառով է Խորհրդային Միության տարիներին հալածվել՝ իր հայրը, նրա ընկերները. «ԿԳԲ-ն այնքան էր սարսափում դրա չեղարկումից…Ես 12 տարեկան էի, հորս բռնեցին: Խուզարկել էին մեր տունը: Առ այսօր ԿԳԲ-ն հալածում է նրանց, որոնք ասում են, որ պետք է չեղարկի այդ պայմանագիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31