Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները, որոնց իբրև թե Փոստանջյանը բռնության էր ենթարկել, և իբրև թե ստացել էին վնասվածքներ, հրաժարվեցին ցուցմունքները պնդել տեսանկարահանման ժամանակ. «Երկիր Ծիրանի»

Հունվար 31,2022 15:22

Այսօր՝ 12։00-ին, «Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն առերես հարցաքննության ոստիկանական համազգեստով այն անձանց հետ, որոնք 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտից, ապօրինի հրամանի ներքո բռնի ուժի գործադրմամբ ոստիկանական մեքենայով, բռնությամբ և հայհոյանքներով բերման են ենթարկել։

Առերես հարցաքննությանը Զարուհի Փոստանջյանը ներկայացել էր փաստաբանի հետ։ Զարուհի Փոստանջյանը և փաստաբանը պնդեցին, որպեսզի հարցաքննությունը տեսանկարահանվի և տեսաձայնագրվի։ Սակայն երկու ոստիկաններն էլ, որոնց իբրև թե Զարուհի Փոստանջյանը բռնության էր ենթարկել, և որի հետևանքով նրանք իբրև թե ստացել էին մարմնական վնասվածքներ, հրաժարվեցին իրենց ցուցմունքները պնդել տեսանկարահանման և տեսաձայնագրության ժամանակ։

Ըստ էության հեշտ չէ պնդել առերես կեղծիքը տեսանկարահանման և տեսաձայնագրության ժամանակ:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31