Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա. խորապես ցավում եմ կատարվածի համար. Լուսինե Բադալյան

Հունվար 31,2022 14:30

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։

Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։

Խորապես ցավում եմ կատարվածի համար։

Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ:

Խոնարհումս նրանց ծնողների առաջ, որոնք ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին:

Խոնարհումս մեր քաջ զինվորներին, որոնք այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Լուլու ձեր հետ կապված անընդհատ սենց բաներ են կատարվում։ Մեկ հիսուն անգամ ստատուս եք գրում ու ջնջում հետո էլ ասում որ հեռախոսը կորցրել էիք և դուք չեք եղել գրողը։ Միշտ մի անխելք բան կատարվում է ձեր հետ ձեր կողմից, երևի պատահական չէ։ Սխալ տեղում եք սխալ մարդկանց հետ։ Ամեն ինչ դրանից է

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31