Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը

Հունվար 31,2022 14:14

Ակբա բանկն ամփոփում է 2021 թվականը։ Նախորդ տարի բանկը Հայաստանում իրականացրեց 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։ Այս բաժնետոմսերը շուտով կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուր անձի կամ ընկերության հնարավորություն ընձեռելով գնել և վաճառել բանկի բաժնետոմսերը։

«Բաժնետոմսերի թողարկման գործընթացը դեռ չենք ավարտել: Իհարկե, թողարկել և տեղաբաշխել ենք, բայց մեզ դեռևս սպասվում է եզրափակիչ միջոցառումը՝ բաժնետոմսերի ցուցակումը: Ցուցակման պրոցեսը նոր գործընթաց է,  նոր կուլտուրա է հանրապետությունում: Երբ բորսայում կմեկնարկի գործընթացը, բոլոր այն գործընկերները, ովքեր հետաքրքրված կլինեն գնել կամ վաճառել բանկի արժեթղթերը, հնարավորություն կունենան անել դա: Կարճ ժամանակում հնարավորություն կտանք մեր բոլոր բաժնետերերին ու պոտենցիալ բաժնետերերին գործարքները կատարել նաև առցանց՝ կենդանի ժամանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

2021 թվականին բանկը աճ է գրանցել ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշներով.

  • Բանկի կապիտալն աճել է 3%-ով՝ հասնելով շուրջ 89 միլիարդ դրամի,
  • Բանկի ակտիվները կազմել են 548 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 10.6%-ով,
  • Բանկի կողմից շուրջ 370 միլիարդ դրամ ծավալի վարկ տեղաբաշխվել է տնտեսության իրական հատվածում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14,2%-ով,
  • Բանկում ներդրված ավանդների ծավալն աճել է 9.0%-ով՝ հասնելով շուրջ 300 միլիարդ դրամի,
  • Կապիտալի շահութաբերության ցուցանիշը 13.5% է,
  • Մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 16,189 դրամ է, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը` 1848 դրամ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31