Ադրբեջանի իշխանությունները որոշել են ավելացնել շաբաթական ավտոբուսային երթուղիները Շուշի, ինչպես նաև հանում են սահմանափակումները Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելությունների համար: Այս մասին հայտնել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունից:
«Այսօրվա դրությամբ հաջողությամբ Շուշի և Աղդամ իրականացվել է 12 ավտոբուսային երթուղի, վաճառվել է ավելի քան 1100 տոմս: Վերլուծությունը ցույց է տվել, որ Բաքու-Շուշի-Բաքու ավտոբուսային երթուղին մեծ պահանջարկ ունի: Դրանից ելնելով՝ 2022թ. փետրվարի 16-ից Բաքից Շուշի երթուղիները կիրականացվեն շաբաթական ոչ թե երկու, այլ երեք անգամ»,
Բացի այդ, հանվում են սահմանափակումները Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է Շուշի և Աղդամ գնալ տարեկան մեկ անգամ: Այժմ այդ սահմանափակումները հանվում են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ