«Նրանց ներվերը քաշված է, բարոյական չափանիշներ չունեն, այնպես որ, այլեւս որեւէ դրական բան մի սպասեք իրենցից…Հիմա տեսնեք, թե Եղեռնի օրը ինչ կլինի»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր, բեմադրիչ Արթուր Սահակյանը՝ խոսելով իշխանության ներկայացուցիչների ու Բանակի օրը չնշելու մասին:
Նրա ձեւակերպմամբ. «Չզարմանաք,եթե Եղեռնի օրը, ասենք, հակապետական, հակահայկական, հակակրոնական, թշնամական որեւէ ակցիա լինի: Վազգենի ծնունդը կնշե՞ն, իհարկե ոչ…Սա է իրականությունը, պետք է սպասելիք չունենալ այդ առումով; Միայն նեգատիվի սպասելիք պետք է ունենալ…Թե ինչ, կթելադրվի իրենց, որովհետեւ իրենք ունակ չեն մտածելու…»:
Անդրադառնալով Արցախից վերադարձող զինվորների եւ Արցախում այլեւս հայկական բանակի զինվոր չունենալու թեմային՝ ռեժիսորն ասաց. «Ծրագիրը դա է, այլեւս իրականացվելիքը, ինչի համար խոստումներ են տվել իրենց, դրա համար է վճարված…Ի վերջո, պատահական մարդ չի բերվում, բերվում է այն ծրագրով, ով հարմար է պատվիրատուին: Հիմա արդեն սկսել եմ չհասկանալ, թե ով է պատվիրատուն»:
Արթուր Սահակյանն ընդգծում է. «Ես զարմանում եմ, թե այսքան հլու ենք, ոնց որ մասսայական հիպնոսի տակ լինենք…Այդ հավատազրկման տակտիկան, որ իրականացվել է, հետեւանքը սա պիտի լիներ…Հավատազրկել, հավատազրկել, հավատազրկել այնպես, որ գլուխդ խոնարհես…Գիտե՞ք, ես վաղուց հեռուստացույց չեմ միացնում, առհասարակ Հայաստան չեմ նայում, որովհետեւ նյարդեր չկան, իսկ իմ ձեռք ու ոտքը տեղն է, կարծում եմ՝ դեռ կարող եմ ինչ-որ բանի պիտանի լինել, եթե դիմադրություն եղավ…Ո՞ւմ դնեիր հավատազրկման այս պարբերականության մեջ, այսպես չլիներ: Օրինակ, ԱՄՆ-ում հոսանքը երկու ժամով անջատվում է, մարդիկ սթրեսից մեռնում են, դե նման սթրեսի ենթարկեք այլ ժողովրդի, տեսեք ինչ կլինի: Էլի եմ ասել, այնպես չի, որ մենք գենետիկորեն 100 տոկոսանոց մաքուր արյուն ունենք, երբեմն արյունն իր ակունքն է պահանջում, ու էդտեղից դուրս են գալիս մետամորֆոզներ՝ յան ազգանունով…
Կարդացեք նաև
Մի անգամ էլ եմ պատմել՝ Եղեռնի օրը մեկը թուրքական էր լսում, մի կին կամաց նկատողություն արեց, սա պատասխանեց, ձայնը բարձրացրեց, մի ուրիշը նկատողություն արեց, ասաց՝ դրա օրը չի, սա էլի պատասխանեց ու ձայնը բարձրացրեց: Մտածեցի՝ եթե չիմանար, որ Եղեռնի օրն է, ներողություն կխնդրեր, բայց նրա արյունը դա է պահանջում, ինքը իր ազգայինն էր լսում, էդ արյունն էր իր մոտ գերիշխում: Նաեւ հայտնի բան է, որ մեր տեսակարար կշռի մեջ դավաճանությունը շատ-շատ է՝ փողի դիմաց գնվելը: Ցավոք սրտի, շատ մարդ է ունակ վաճառվելու…Ես զարմանում եմ՝ այս շինարարական լավատեսությունն ի՞նչ տրամաբանությամբ է գնում, ո՞վ այդքան փող ունի, կա՞ այդքան փող ունեցող, թե՞ սրանք նախատեսված են այլ բնակիչների համար»:
Արթուր Սահակյանի ձեւակերպմամբ. «Հայաստանը շատ խնդիրներ է ունեցել, բայց երբեք այս աստիճանի ստորություններ չեն եղել, կաշառակերություն, կոռուպցիա ամեն տեղ էլ կա, բայց հիմա մեզ մոտ շատ ավելին է, քան կար…Այո կար, բայց այն ժամանակ հաղթանակ ունեինք, մեջքներս պինդ էր, գործող երկիր կար, մինչդեռ հիմա գնում ենք դեպի հակառակ կողմը՝ նորից պետություն չունենալու կողմը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ