Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցույց ընդդեմ ԱՊՊԱ թանկացմանը․ կան բերման ենթարկվածներ

Հունվար 31,2022 13:26

Մի խումբ վարորդներ Հանրապետության հրապարակում բողոքի ցույց էին անում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։

Նրանք Հանրապետության հրապարակում ավտոերթ են իրականացնում, հրապարակի շրջանաձեւ հատվածում ավտոմեքենաները վարում էին դանդաղ, տեղ-տեղ կանգ առնելով եւ ազդանշաններ տալով՝ այդ կերպ ուշադրություն գրավելով իրենց ցույցի վրա եւ անհամաձայնություն հայտնելով ԱՊՊԱ նոր պայմաններին։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Հրապարակում բազմաթիվ ոստիկաններ կային, երթեւեկությունը կաթվածահար էր եղել, ցույցի մասնակիցները խցանումներ էին առաջացրել, իսկ ոստիկանները փորձում էին կարգավորել երթեւեկությունը։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները եւ պահանջում մեքենաները դուրս բերել հրապարակից։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Ոստիկանները ցույցի մասնակիցներից մեկի թեւերն ընկնելով՝ նրան բերման ենթարկեցին, ընդհանրապես մի քանի քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելով՝ բերման ենթարկեցին։

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Drivers hold a protest action against the growing rates of the CMTPL on the Republic Square of Yerevan, Armenia

Մի քանիսը մեքենաները կանգնեցրել էին հրապարակի գորգի հատվածում, ոստիկանները տարհանեցին այդ մեքենաները։

Ցույցի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՊՊԱ-ի նոր պայմաններին՝ ասաց, որ մինչ թանկացումը իր մեքենայի համար տարեկան 31 հազար դրամ էր վճարում, նոր պայմանով 3000 դրամ ավելի պետք է վճարի, սակայն եթե իր պատճառով վթար տեղի ունենա եւ ինքը վնասի թանկարժեք մի մեքենա, ապա իր համար ԱՊՊԱ-ն 300%-ով թանկանալու է։ Ընդ որում` ցույցի մասնակիցների մի քանիսի նկատմամբ 5000 դրամ տուգանք կիրառեցին։ 5-6 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել, մի քանի մեքենա էլ տուգանային հրապարակ են տարել։

Ցույցի մասնակիցներից Արտակ Խաչատուրյանն ասաց, որ իրենց բողոքի ցույցերը շարունակելու են այնքան, մինչեւ ապահովագրողների բյուրոն վերանայի որոշումը։

«Մեր գրպանին են կպել, մենք էլ ցույց ենք անում։ Սա քաղաքական ցույց չէ, սեւեր-սպիտակներ․․․մենք մի պայման ենք դրել՝ քաղաքականությանը չենք խառնվում, չենք էլ թողնում քաղաքականությունը խառնվի։ Մենք ցույցը շարունակելու ենք, մինչեւ վերջ պայքարելու ենք։ Ժամանակից իրենց զգուշացրեցինք՝ կանգ առ, եղբայր, չլսեցին, մենք էլ կշարունակենք մեր բողոքը»,-ասաց Արտակ Խաչատրյանը»։

Այս պահին երթեւեկությունը Հանրապետության հրապարակում վերականգնվել է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31