Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը կրկին հնարավոր սպառնալիք դառնա իրենց համար:
«Մենք երբեք թույլ չենք տա հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի մեր տարածաշրջանում: Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի Հայաստանը կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք Ադրբեջանի համար: Եթե մենք տեսնենք դա, անմիջապես կոչնչացնենք: Դա յուրաքանչյուրը պետք է իմանա»,- ասել է Ալիևը:
Ալիևը նաև անդրադարձել է հունվարի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի մայրաքաղաքում «այդպիսի ամոթալի ակցիայի» կազմակերպումը ապացուցում է իր խոսքերը:
Կարդացեք նաև
«Մենք հաղթել ենք հայկական ֆաշիզմը, բայց չենք վերացրել այն: Մենք հետագայում էլ կշարունակենք փորձել արմատախիլ անել հայկական ֆաշիզմի բոլոր դրսևորումները, և մենք ի զորու ենք դա անել: Բայց մյուս երկրներն ու միջազգային հանրությունն էլ պետք է միասնական լինեն այդ հարցում: 21-րդ դարում հայկական ֆաշիզմի կողմից կատարված հանցագործությունները պետք է օրինակ լինեն բոլորի համա առ այն, որ ֆաշիստները լավ ու վատ չեն լինում»,- ասել է Ալիևը:
Ալիևը նշել է, որ Մոսկվայում Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը կանխվել է ռուս մտավորականության միջամտությունից հետո: Նրա խոսքով՝ ինքն առաջինն էր, ով բարձրացրել է Հայաստանում «նացիզմի հերոսացմանն հարցը» քաղաքական հարթություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ