Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևրի պայմանագրին դեմ չեմ, կարող եմ հիմնավորել առավելությունները, բայց չեմ անի, որ ԿԳԲ գործակալները չասեն՝ Շանթը թուրքի կողմից է». Շանթ Հարությունյան

Հունվար 31,2022 13:01

«Պետք չէ Սևրի և Կարսի պայմանագրերի հակադրությունը: Առժամանակ պետք է Սևրի հարցը թողնել մի կողմ, առաջին պլան բերել Կարսի պայմանագրի չեղարկման խնդիրը»,- Շանթ Հարությունյանի և Արա Պապյանի հրապարակային զրույց- բանավեճի ընթացքում հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Բանավեճը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին և դրանց վերաբերող պայմանագրերին ու իրավական փաստաթղթերին: Շանթ Հարությունյանը մտահոգություն հայտնեց՝ այսօր Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի կողմից ընթանում է Կարսի պայմանագրի վերահաստատումը՝ տարբեր ձևակերպումներով և վերնագրերով, սակայն բովանդակությունը պահում են նույնը:

Խոսելով Սևրի պայմանագրի մասին՝ Շանթ Հարությունյանն ասաց. «Սևրի պայմանագրին ես դեմ չեմ, կարող եմ հիմնավորել Սևրի առավելությունները: Դրանք վիճելի են, հանկարծ, որ առիթ չլինի, ասեն՝ Շանթը թուրքերի կողմից է խոսում, ըստ նպատակահարմարության կարող եմ ասել, հիմնավորել, բայց հիմա դա չեմ անի, որ ԿԳԲ գործակալները չասեն՝ Շանթը թուրքի կողմից է»:

Արա Պապյան

Ըստ ԱԺԲ խորհրդի անդամ, պատմաբան, դիվանագետ Արա Պապյանի՝ Կարսի պայմանագիրը չպետք է չեղարկել: Նա հիմնավորեց. «Չեղարկվում է այն փաստաթուղթը, որը օրինական ուժի մեջ է: Դրա վերաբերյալ պետք է արտահայտել իրավաքաղաքական դիրքորոշում: Եթե մենք չեղարկելու հարցը բարձրացնում ենք, նշանակում է, ճանաչում ենք օրինականությունը, որը նշանակում է Ձեր ասած ոչ ցանկալի հետևանքները՝ այն է դրանով հայ-թուրքական սահմանների որոշումը դառնում է իրական»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31