Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։
Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից, որոնք խաթարում են այգու բնականոն աշխատանքը, ինչի արդյունքում տուժում են, առաջին հերթին, բոլորիս պատասխանատվության ներքո գտնվող կենդանիները։
Այգու խնդիրները ԵԿԱ Կառավարման խորհրդի կենտրոնում են, դրանք պարբերաբար քննարկվում են, դրանց լուծման համար, այգու տնօրինության և աշխատակազմի հետ համատեղ, շարունակաբար մշակվում են համապատասխան գործողություններ:
Անգղերի անկումը ԵԿԱ Կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն։
Կարդացեք նաև
«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ