Հունվարի 28-30-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցավ ազատ ըմբշամարտի միջազգային առաջնություն, որին մասնակցեցին նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի 35 կգ քաշային կարգի մարզիկներ Արտակ Աղաբեկյանն ու Ալեն Միրզոյանը:
Միջազգային մրցաշարում Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշները փայլուն ելույթներ ունեցան և նվաճեցին համապատասխանաբար 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալներ:
Տաթև համայնքի Շինուհայր գյուղից Ալեն Միրզոյանը թեժ պայքարի արդյունքում միայն մեկ միավորով զիջել է ՌԴ ներկայացուցչին ու զբաղեցրել պատվո հարթակի 3-րդ հորիզոնականը` նվաճելով բրոնզե մեդալ:
Ի սրտե շնորհավորում ենք Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկներին, ցանկանում շարունակական վերելքներ ու բազմաթիվ այսպիսի ոգեշնչող հաղթանակներ:
Կարդացեք նաև
Տաթև համայնք