Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ղեկավարից՝ օպերատոր

Հունվար 31,2022 10:15

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում կատարած փոփոխություններից հետո, անցած տարվա դեկտեմբերից՝ համայնքի ղեկավարները 1000–ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պիտի նշանակեն բարձրագույն կրթություն ունեցող անձանց։ 2020թ.-ի դեկտեմբերի 22-ին, ոստիկանության Գորիսի բաժին դիմում էր ներկայացվել, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի որոշմամբ՝ Կոռնիձորի վարչական ղեկավար է նշանակվել բարձրագույն կրթություն չունեցող 57-ամյա Լենտուշ Հակոբջանյանը։

Բողոքից հետո Տեղ համայնքի ղեկավարը գտել է ելքը․ Լենտուշ Հակոբջանյանին ազատելով վարչական ղեկավարից՝ նշանակել է օպերատոր, իսկ բարձրագույն կրթություն ունեցող գործավար-օպերատոր Լուսինե Քարամյանին՝ վարչական ղեկավար։

Արդյոք սա չի նշանակում, որ Կոռնիձորի վարչական ղեկավարը դե ֆակտո Լենտուշ Հակոբջանյա՞նն է՝ Aravot.am-ի այս դիտարկմանը Դավիթ Ղուլունցն ասաց․ «Լենտուշ Հակոբջանյանը ի՞նչ կապ ունի, եթե ինքը աշխատում է որպես օպերատոր։ Վարչական ղեկավարը Լուսինե Քարամյանն է, ինքն էլ ղեկավարում է, փորձ ունի»։

Տեղ համայնքի ղեկավարը տեղյակը չէր արդյոք ոստիկանությունում հարուցված գործը կարճվե՞լ է, թե՞ ոչ։

«Այն ժամանակ էլ հրամանում գրել էինք, որ Լենտուշը ժամանակավոր պաշտոնակատար է՝ հաշվի առնելով, որ Կոռնիձորը սահմանամերձ բնակավայր է»,-նշում է Դավիթ Ղուլունցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31