Նիդերլանդների Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են արդյունավետ համագործակցություն, որը հիմնված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության հաստատմամբ։
Երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է և ուղղված է ավելի շատ դրական արդյունքների՝ բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության աջակցության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում։
Դիտեք Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսի ուղերձը։
Կարդացեք նաև
Հայաստանում Նիդերլանդների դեսպանություն