Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ օրերս լինելու է հարցաքննության հրավեր». Ռուբեն Մելիքյանը՝ «տխրահռչակ» գործի մասին

Հունվար 30,2022 15:59

Օրերս իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքում եւ նշել, որ մի գրառման համար սովորական քաղաքացու վրա հարուցվել է իր ձեւակերպմամբ քրեական գործ՝ տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածով:

Aravot.am-ը իրավապաշտպանից փորձեց մանրամասներ պարզել: Հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է գործը: Ռուբեն Մելիքյանը հետեւյալը փոխանցեց. «Տեղեկացված ենք, որ գործը փոխանցված է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում եւ տեղեկացված ենք, որ մոտ օրերս լինելու է հրավեր հարցաքննության»: Նա ասաց, որ բացասական է վերաբերվում գրառումների համար մարդկանց հետեւից ընկնելուն։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31