Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանն օգտագործում է ԵԿՄ գույքը սեփական հանգստյան գոտում

Հունվար 30,2022 12:00

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կադաստր արված հարցման պատասխանից։ Սասուն Միքայելյան

«Մարզ Կոտայք, համայնք Մեղրաձոր գյուղ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 17 հասցեի 07-039-0005-0003 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։

Հանքավան 1-ին փողոց թիվ 7/1 հողամաս հասցեի 07-039- 0005-0005 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԲԵՆԻԱՄԻՆ ՂԱԶԱՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ անվամբ։

Հանքավան 1-ին փողոց 7/1 բնակելի տուն հասցեի 07-039- 0005-0004 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ, ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԻՇԽԱՆԻ անվամբ։

Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 15 հասցեի 07-039- 0005-0002 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել Հայաստանի Կուրորտներ Սոցիալական առողջապահական հիմնադրամի անվամբ։

Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 15/1 հողամաս հասցեի 07-039-0005-0014 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ անվամբ»։

Սեփականության փոփոխությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 30-ին։

Սասուն Միքայելյանին պատկանող այս հանգստյան գոտում օգտագործվում է UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան։

Լրագրողական հարցմանը, թե որ իրավաբանական կամ ֆիզիկական անձի բալանսին է գտնվում UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է․ «Թիվ 58212718 քրեական գործով սույն մեքենան առգրավվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0228/01/19 քրեական գործի ընթացքում, դատարանի 07․04․2020 թ որոշմամբ հանձնվել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը՝ առանց տնօրինելու իրավունքի։

ԵԿՄ նախագահի պատասխան նամակում նշված քրեական գործի համարով Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ իսկապես այս մեքենան քրեական գործով առգրավվել է, իսկ արժեքը կազմում է 7.500.000 ՀՀ դրամ։ Սակայն առկա լուսանկարում երևում է, որ Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող հանգստյան գոտում, ինչպես նշեցինք պատկանում է Սասուն Միքայելյանին, մեքենան օգտագործվում է շինարարական աշխատանքներ կատարելու համար։

Հանքավանցիները մի քանի ամիս առաջ ահազանգել էին, որ «Տաք ջրեր» կոչվող տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում, խմելու ջուր քաշելու նպատակով՝ վնասել են դիմացի անտառը։ Լուսանկարներում երևում է անտառի միջով բացված արահետը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին արված հարցմամբ փորձեցինք ճշտել, թե որքան վնաս է հասցվել համայնքին, սակայն Կոտայքի մարզի տարածքային բաժնի պետ Դ․Դավթյանը պատասխանել է, որ իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքում դեռևս խորհրդային տարիներին է անց կացվել ջրագիծ։
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Տաք ջուր» կոչվող տարածքում գործունեություն է իրականացնում «Լարգո Վին» ՍՊԸ, որի կողմից իրականացվել են խողովակաշար եւ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Կատարված աշխատանքների ընթացքում Ընկերության կողմից ծառեր չեն հատվել եւ չեն վնասվել, ուստի Մեղրաձոր համայնքին եւ բնությանը վնաս չի պատճառվել»։Տեսչություն

Կոտայքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի վարչության պետ Դ․ Դավթյանը կից նաև ուղարկել է Հանքավան բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Հակոբյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տրված N 1097 տեղեկատվությունը, որում ասվում է․ «Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքի դիմացից դեռևս Խորհրդային տարիներին անցկացվել է ջրագիծ եւ քանի որ խողովակաշարերը վնասված է եղել, կատարվել է ջրագծային եւ ճանապարհային աշխատանքներ, այդ ընթացքում համայնքին պատկանող տարածքից որեւէ ծառ չի հատվել»։Հանքավանի վարչական ղեկավար

Մինչ այդ google earth հավելվածի միջոցով տեսանելի է, որ տիեզերքից արված 2016, 2020 թվականների լուսանկարներում առկա է խիտ անտառ, սակայն նոր լուսանկարներ 2021 թվականի ծառահատումներից հետո չկան, որպեսզի ապացուցենք հատված ծառերի քանակը։

Հանքավանի անտառը 2016–ին

Հանքավանի անտառը 2020-ին

Հանքավանի բնակիչներից հետաքրքրվեցինք, արդյոք իրականացվել են ծառահատումներ ջրագծի վերականգնման շինարարական աշխատանքների ժամանակ, մեզ պատասխանեցին, որ ծառեր հատվել են, սակայն քանի հատ են վնասել, բնակիչներին հայտնի չէ։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31