ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Ռուսաստանի իշխանությունների հետ։
Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է նաև մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ։
Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները և հորդորում ենք զերծ մնալ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց։