«Դինամո» մարզադահլիճում եզրափակիչ մենամարտերով ավարտվեցին բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Ռինգը սկզբում տրամադրվեց կանանց առաջնության մասնակիցներին: Հայաստանի չեմպիոն դարձան 48 կգ քաշային Լիլիթ Դալաքյանը, 54 կգ՝ Արեւիկ Դոխոլյանը, 57 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյանը եւ 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը:
Հայաստանի տղամարդկանց առաջնության ոսկե մեդալ նվաճեցին. 48 կգ՝ Արման Ոսկանյան, 51 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 54 կգ՝ Ջանիկ Սահակյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, 71 կգ՝ Նարեկ Զախարյան, 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան, 80 կգ՝ Համբարձում Հակոբյան, 86 կգ՝Հենրիկ Ճղրիկյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան, +92 կգ՝ Դավիթ Չալոյան:
Կարդացեք նաև
Հայաստանի չեմպիոնի հարցը առկախ մնաց 67 կգ քաշային կարգում, որտեղ հաղթողին որոշում էին Հարություն Հակոբկոխյանը եւ Գուրգեն Մադոյանը: Մրցավարները հաղթանակը շնորհել էին կապույտ անկյունում հանդես եկող Մադոյանին: Սակայն Հարությունի մարզիչն ու մարտավկան, որը նրա հայրն է՝ աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, համաձայն չէր որոշման հետ: Նա արդյունքը բողոքարկեց եւ որոշում կայացվեց հաղթողի անունը հայտարարել ավելի ուշ՝ տեսագրությունը դիտելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ