Վարդաձորի համայնքապետի տեղակալը ամիսներով աշխատանքի չի եկել, բայց փող է ստացել:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մ. Եփրեմյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում են Aravot.am-ի աղբյուրները, հունվարի 25-ին ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել այն մասին, որ Մ. Եփրեմյանը 2002 թ․-ից մինչեւ 2010 թ․-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է Վարդաձոր համայնքի համայնքապետարանում՝ զբաղեցնելով համայնքի ղեկավարի տեղակալի, իսկ այնուհետեւ աշխատակազմի քարտուղարի պաշտոնները, որի ընթացքում, մասնավորապես 2006-2010 թթ. յուրաքանչյուր տարի 4-6 ամիս ժամանակահատվածով բացակայել է ՀՀ-ից, գտնվել է Ուկրաինայի Հանրապետությունում եւ չներկայանալով աշխատանքի՝ ստացել է աշխատավարձ՝ այդ կերպ յուրացնելով շուրջ 2.000.000 դրամ գումար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ