«Հանուն սահմանի» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Խարույկ» երիտասարդական թիմի, «Միասնության դրոշ» նախաձեռնության, «Զարկ» ազգագրական երգ ու պարի համույթի աջակցությամբ կազմակերպվել է «Դուք եք շունչը մեր երկրի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին։
Միջոցառմանը ներկա են եղել Աբովյան բազմաբնակավայր համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն ու համայնքապետարանի աշխատակիցներ, պատերազմի մասնակիցներ, հերոսների հարազատներ, հյուրեր:
Միջոցառումն ուղեկցվել է երգահան Արսեն Համբարյանի, երիտասարդ երգիչ Դավիթ Աղասիի, «Papinyan Music studio»-ի և «Dream Beat studio»-ի սաների գեղարվեստական կատարումներով, ռազմաուսումնամարզական պարապմունքներով՝ «Միհր» ռազմամարզական ՀԿ-ի անդամների և ԵԿՄ-ի Զառի վաշտի պատանի երկրապահների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
«Ժամանակը չի ընդունում անփույթ վերաբերմունքի դրսևորումներ։ Առանց գնահատականներ տալու, թե ինչ ժառանգություն է հասել մեզ, մտածենք՝ մենք ինչ ենք թողնելու։ Ցավոք, մեզանում կան մարդիկ, ովքեր փոսում գտնվելով՝ այն հարմարեցնում են իրենց՝ փոսում գտնվելու զգացումից ազատվելու համար։ Միակ ճանապարհը մեր ներուժին վստահելն ու արմատներին հավատարիմ մնալն է»,-իր խոսքում նշել է «Հանուն սահմանի» ՀԿ հիմնադիր նախագահ Հովհաննես Մարուքյանը:
Միջոցառման վերջում մոմավառություն- քայլերթով մասնակիցներն այցելել են Անմար կրակ հուշահամալիր և Աբովյանի Զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու անմահ հերոսների հիշատակին:
Լուսանկարները տրամադրել է «Կոտայք» հեռուստաընկերությունը