Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «2018 թվականի հեղաշրջումից հետո առաջին հարվածները հասցվեցին Ազգ-Բանակ գաղափարախոսությանը եւ եկեղեցուն»

Հունվար 29,2022 11:10

Հայկական բանակի ստեղծման 30-ամյակին նվիրված «Հայկական բանակը նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեց 90-ականների սկիզբը, երբ մանուկ հասակում ապրում էր շրջապատված Ստեփանակերտում, որի ուղղությամբ չորս կողմից կրակում էին, բառիս բուն իմաստով քաղաքը ոչնչացնում:

«Մարդը զոհվում էր միայն այն պատճառով, որ ընդամենը մոտեցել էր իր տան պատուհանին: Եվ շատ լավ հիշում եմ այն օրը, երբ 90-ականների սկզբին առաջին անգամ զինված հայ տղամարդկանց տեսա՝ Դուշման Վարդանին, Թաթուլ Կրպեյանին եւ Ղեւոնդյան Պետոյին, որոնք հյուրընկալվել էին մեր տանը, որ մենք արդեն ունենք պաշտպաններ: Հետագայում, իհարկե, Արցախում ամեն ինչ շատ լավ դասավորվեց եւ այն բանակը, որ  մենք կերտեցինք ազգովի, դարձավ իրական տարածաշրջանային քաղաքական գործոն: Ընդ որում, միակ քաղաքական գործոնը, որ գոյություն ուներ Հարավային Կովկասում 1994 թվականից մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը: 2018 թվականի հեղաշրջումից հետո առաջին հարվածները հասցվեցին Ազգ-Բանակ գաղափարախոսությանը, որովհետեւ տեսան, որ բանակի իրական դերակատարությունը, գնահատելու, նորից հասկանալու քաղաքականություն է սկսել Հայաստանը: Եվ առաջին հարվածները հասցրին դրանց ու եկեղեցուն: Պարոն Վազգեն Մանուկյանը ճիշտ նշեց, որ ինչպես 60-ականներից հետեւողականորեն աշխատել են, որպեսզի գա 80-ականների զարթոնքը, այնպես էլ 90-ականների պատերազմից անմիջապես հետո աշխատել են, որպեսզի գան եւ լինեն 2020 թվականի չարաբաստիկ զարգացումները, որոնց ականատեսն ենք լինում, ցավոք: Բայց պատերազմը մենք պարտվել էինք ավելի շուտ, ներսում էինք պարտվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31