Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ զեկույցին դեմ քվեարկած Հայկ Մամիջանյանին հանգիստ թողեք. «Հրապարակ»

Հունվար 29,2022 11:00

Ընդդիմության ներկայացուցիչները յուրաքանչյուր եվրոպական կոնֆերանս ու նիստ օգտագործում էին ՀՀ իշխանությունների դիմակը պատռելու եւ իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է այսօրվա ընդդիմությունը հրաժարվի նման գործելաոճից եւ եվրոպաներում սազը ձեռքը վերցնի ու ամեն օր մարդու իրավունքները ոտնահարող, երկիրն աղետի հասցրած, օրենքներն իր քիմքին համապատասխանեցնող իշխանություններին գովերգի կամ նրանց օգտին հրապարակվող կեղծ զեկույցներին կողմ քվեարկի։ Ի վերջո՝ ի՞նչ է փոխվել։ Մոռացե՞լ եք՝ ինչպես էր նախկին ընդդիմությունը ԵԽ բարձր ամբիոնից խոսում Սերժ Սարգսյանի՝ կազինոներում վատնած փողերի մասին՝ որեւէ ապացույց չունենալով։ Կամ՝ ելույթ ունենալու բոլոր հնարավորություններն օգտագործում, որպեսզի ներկայացնի, թե ինչ բռնապետություն է տիրում Հայաստանում, եւ ինչքան վատն են ՀՀ իշխանությունները։

Այնպես որ, ԵԽ զեկույցին դեմ քվեարկած Հայկ Մամիջանյանին հանգիստ թողեք։ Ընդդիմության գործը բոլոր հնարավոր վայրերում եւ առիթներով իշխանությունների դիմակը պատռելն է։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31