ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Հայկական բանակի 30-ամյակի առթիվ քննարկում էր կազմակերպել «Հայկական բանակը նոյեմբերի 9-ից առաջ եւ հետո» թեմայով:
Բանախոսներն էին պետական, քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Վազգեն Մանուկյանը պատմեց, թե ինչպես Սումգայիթից հետո ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, ինչպես էին խորհրդային իշխանություններից գաղտնի զենքեր սարքում խոշոր գործարաններում, ինչպես էին հայ երիտասարդները Ռուսաստանում զենք հայթայթում ու բերում Հայաստան:
«Սակայն ինչ-որ մի պահից հասկացանք, որ ջոկատները լավ են, սակայն կարող են չարիք դառնալ: Դրա համար, երբ եկանք իշխանության 1990 թվականին եւ ես դարձա վարչապետ, կառավարության առաջին որոշումներից մեկը, որ ստորագրեցի, այն էր, որ պետք է ջոկատներից ազատվել եւ ստեղծել բանակ: Եվ Հայաստանում ստեղծվեց առաջին գունդը»,- ասաց Վազգեն Մանուկյանը եւ պատմեց, որ փաստորեն ստեղծվել էր միասնական ղեկավարությամբ երեք մասից բաղկացած բանակ. «Զինակոչիկների, որոնց աշխատում էին ռազմական գործողություններում չներգրավել, երկրորդ հատվածը կամավորներն էին՝ հասուն մարդիկ, որոնք իրենց ուսերին վերցրին ամբողջ բեռը: Կար նաեւ բանակի երրորդ հատվածը՝ Արցախում: Այնտեղ բանակը մոբիլիզացիոն էր, երբ ինչ-որ տարիքից բոլորը պետք է ծառայեին բանակում: Սա է հայկական բանակի ստեղծման խիստ համառոտ պատմությունը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ