Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ իրենց այրան գնով ձեռք ենք բերել, պետք է վերադարձնենք». Վանաձորում նշվեց Հայոց բանակի տոնը (Ֆոտաշարք)

Հունվար 28,2022 23:23

Վանաձորում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը տրվեց Գրիգոր Նարեկացի եկեղեցում բարձրացված Հանրապետական աղոթքով, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Որից հետո ՀՀ եւ Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ տեղադրեցին, ապա այցելեցին Արցախյան առաջին պատերազմում զոհված վանաձորցի ազատամարտիկների պանթեոն:

Այստեղ հուղարկավորված են 20-ից ավելի հերոս տղաների հրամանատար Կամո Հովհաննիսյանն ասում է, որ հաճախ են այցելում ընկերների շիրիմներին. «Այս տղաների առաջ պարտավորություն ունենք՝ վերադարձնել այն, ինչը կորցրել ենք: Այն, ինչ իրենց այրան գնով ձեռք ենք բերել, պետք է վերադարձնենք»,- ասում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը:

Հին պանթեոնի կողքին է գտնվում 44-օրյա հերոսների պանթեոնը: Ծնողների միակ ցանկությունն այն է, որ իրենց զավակների արյան գնով պահպանվածը չկորցնեն, իսկ երկիրը խաղաղ լինի. «Հպարտ եմ, որ իմ երեխան հերոս է, իր երեխաներն էլ կմեծանան ու կհիշեն, որ իրենց պապան հերոս է»,- ասում է հերոս Կարեն Պալաքյանի մայրը՝ Ալվարդ Մելքոնյանը:

Իսկ 20-ամյա հերոս Արթուրի մայրն էլ որդու մոտ է եկել ասելու, որ իրենք միշտ հաղթանակած են. «Հավատում ենք, որ ավելի կհզորանա ու կուժեղանա մեր բանակը: Դեռ մենք մեր խոսքը կասենք»,- ասում է տիկին Նարինեն:

Միջոցառումների շարքն ավարտվեց Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված տոնական համերգով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31