Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ-ի կարծիքով Հայաստանի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հայկական բանակն է. Վարդան Ոսկանյան

Հունվար 28,2022 21:21

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Բանակի օրվա կապակցությամբ այսօր տարածված շնորհավորական ուղերձներից, կարծում եմ՝ չափազանց ուշագրավ է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անդրադարձը։ Դրանում բառացիորեն ասվում է, որ մեր երկրի անդորրի և բարգավաճման գլխավոր գրավականը հենց հայկական բանակն է։

Եթե փորձենք ուշադրությամբ վերլուծել այս բազմիմաստ միտքը, ապա դա նաև պատասխան է թշնամու հետ «առևտրի» միջոցով Հայաստանի անդորրը և բարգավաճումն իբր ապահովելու լյումպենային մտայնության քարոզիչներին մի կողմից, իսկ մյուսից՝ ակնարկ, որ թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման մեր պետության անվտանգությունն առաջին հերթին պետք է երաշխավորի հենց մեր բանակը։

Սրան զուգահեռ, նույն այդ ուղերձում հստակորեն փաստվում է, որ հայկական  բանակն ամրապնդելու և հզորացնելու գործում Ռուսաստանը փաստացիորեն պատրաստ է դաշնակցային աջակցություն տրամադրել։

Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի համար մարտահրավերներով և վտանգներով լեցուն այս ժամանակահատվածում մեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն գլխավորապես մեր պետության ռազմական անվտանգության մակարդակը բարձրացնելու բացառիկ նպատակով, այլ ոչ թե թաղվեն ականջահաճո թվացող «խաղաղության դարաշրջանների» մասին սին խոստումներում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31