«Արմեն Սարգսյանն ուղղակի հեռացվեց այդ պաշտոնից»,-այս կարծիքին է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր կարող են լինել ՀՀ նախագահ, սակայն ներկայումս նախագահի լիազորությունները շատ քիչ են,-«ՔՊ-ականներն ու ռոբականները արժանի մարդու չեն ընտրի նախագահի պաշտոնում»։
Անդրադառնալով Արցախի խնդրին, Սադոյանը նշեց, որ քաղաքական առևտուր է եղել ՌԴ նախագահ Վ․ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի միջև։
Քաղաքական գործիչը անդրադարձավ նաև Զինված Ուժերի տոնին և բանակի խնդիրներին, նշեց նաև հետևյալը․ «Ալիևը Պուտինի միջոցով հրահանգել է ՀՀ վարչապետին չգնել պաշտպանական համակարգեր»։
Մանրամասները՝ տեսանյութում։