Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանի միջև, հաղորդում է Turan.az-ը:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների «տարբեր ասպեկտների» զարգացումից, մասնավորապես Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի՝ Ադրբեջան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իրան կատարած այցերի և ձեռք բերած պայմանավորվածությունների վերաբերյալ:
Նշել են, որ համատեղ նախագծերի իրականացումը դրական ազդեցություն կունենան երկկողմ կապերի զարգացման գործում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ