Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարների, աշխատակիցների և Դիլիջանի ազգային պարկի աշխատակիցների հետ այցելել է պատերազմում զոհված հայրենակիցներին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել։
Համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ համայնքում տոնակատարություն չի լինելու և Բանակի 30 ամյակին ոչ մի տոնակատարություն չի լինի։
Կարդացեք նաև
Գրիգորյանը նշեց, որ այսօր Դիլիջանի Երկրագիտական թանգարանում զինծառայողների համար ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվել։
«Միայն ամսի 27-ին Դիլիջանի երաժշտական դպրոցում փոքրիկ միջոցառում անցկացվեց Բանակի օրվան նվիրված, որին մասնակցում էին դպրոցի սաները: Իսկ մեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ կար նաև պետական որոշում մեծ միջոցառում չանցկացնելու»,֊ նշեց Նոնա Գրիգորյանը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի