Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ռազմական բարեփոխումները և բանակի մարտունակության բարձրացումը կշարունակեն մնալ իրենց գերատեսչության 2022թ. առաջնահերթությունները: Նման հայտարարություն Հասանովն արել է ՊՆ կոլեգիայի նիստում 2021թ. արդյունքներն ամփոփելիս:
Ըստ Հասանովի՝ 2022թ. առաջնահերթություն կլինի ռազմական ռեֆորմների շարունակումը և զորքերի մարտունակության, այդ թվում օպերատիվ հնարավորությունների հետագա բարձրացումը: Մարտունակության հետագա բարձրացման համար նա համապատասխան հրահանգներ է տվել ՊՆ հրամանատարական համապատասխան անձնակազմին:
Նիստին ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում կազմակերպչական-կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ՊՆ կենտրոնական ապարատում: Բացի այդ, ստեղծվել են Ցամաքային զորքերի հրամանատարություն, նոր զորամիավորումներ, օպերատիվ ստորաբաժանումներ (կոմանդոս), ընդլայնվել են դրանց օպերատիվ հնարավորությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ