Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Չեղած առաջարկներն իմ տարիքում քննարկելը կոռեկտ չի»․ Արամ Սարգսյան

Հունվար 28,2022 16:14

«Չեղած առաջարկներն իմ տարիքում քննարկելը կամ դրանց պատասխանելը կոռեկտ չի։ Նույնիսկ անհարմար է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն իրեն առաջարկե՞լ է լինել նախագահի թեկնածու՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը։

«Չի եղել քննարկում։ Բացի այդ, մինչեւ ամսի երեսունը որեւէ թեկնածուի քննարկելը ոչ կոռեկտ եմ համարում, որովհետեւ մինչեւ այդ ժամկետն Արմեն Սարգսյանը դեռ ՀՀ նախագահ է»,-նշեց Արամ Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին էլ նա նշեց․ «Մանրամասն եւ լուրջ նրբություններով վերլուծելու թեմա է։ Ոտքի վրա չեմ կարող նման հարցերի պատասխանել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31