Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայոց բանակը եղել ու լինելու է մեր գոյության ու հզորության միակ իրական երաշխավորը: Նրա արդիականացումն ու մարտունակության բարձրացումը պետք է լինի ամեն մի հայի գերնպատակն ու նորանոր ձեռքբերումների խթանը:
Գլուխ եմ խոնարհում մեզ պատուհասած բոլոր պատերազմներում մարտիրոսված մեր հաղթած տղաների հիշատակի ու նրանց հերոսածին մայրերի տոկունության առաջ: Աղոթում եմ խրամատում կանգնած մեր զինվորների անփորձանք ծառայության համար:
Փա՛ռք բոլոր նրանց, ում համար հայրենիքի պաշտպանությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ ուխտ ու կենսակերպ:
Կարդացեք նաև
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենյաց պաշտպանի, Հայոց բանակի օրվա առթիվ: Բանակ, որի պատմությունը դեռ ոսկե էջեր է ունենալու: Հավատում եմ: