«Հայաստան» դաշինքը տեղեկացնում է․ «Հայոց բանակի օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։
Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ»։
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ ավելի վաղ տեղեկացրել էր․ «Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին:
Տիգրան Աբրահամյանի հետ կլինենք մի շարք դիրքերում՝ անվտանգային խնդիրները ուսումնասիրելու, սպային և զինվորին նեցուկ լինելու համար»։