Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների հետ կապված մեր ուղարկած առաջարկները կոնկրետ ինչո՞ւ են անընդունելի մյուս կողմի համար, սա փակուղի՞ է տանում՝ այսօր Եռաբլուրում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ հստակեցումներ դեռ չունեն, ճշգրտման փուլում են:
Հարցին՝ հիմա սպասում եք իրե՞նք առաջարկներին՝ նա պատասխանեց. «Քննարկում անընդհատ կա: Մենք հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ