Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կարծում եք աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ». Մհեր Գրիգորյան

Հունվար 28,2022 13:17

Ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետը բանակի 30-ամյակին կորոնավիրուսով նորից վարակվեց, այդտեղ միտում են տեսնում. այսօր Եռաբլուրում այս հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Դե լավ, էլի, լուրջ խոսակցություն չի դա»:

Հարցին՝ այս տոնի համար կառավարությունը ի՞նչ միջոցառումներ էր նախաձեռնել, որոնք հետաձգվել են՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ այսօր երեկոյան նախատեսվել էր ընդունելություն, որը հետաձգվել է. «Փակ վայրում պետք է միջոցառում իրականացվեր»:

Հարցին՝ իսկ Սուրեն Պապիկյանի՝ այդքան մարդաշատ հարսանիքին մասնակցությո՞ւնը, դա նշանակություն չունեցա՞վ, որ այդքան մարդ վարակվեց՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Գիտեք, ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել: Ես չեմ կապում: Դուք կարծում եք աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ: Այդ թվում՝ Հայաստանում վստահեցնում եմ՝ ոչ»:

Հարցին՝ առնչություն չե՞ք ունեցել վարչապետի հետ, կորոնավիրուսի թե՞ստ պետք է հանձնեք՝ փոխվարչապետը պատասխանեց, որ թեստ հանձնել է, այն բացասական է, բացի այդ, ինքը արդեն հիվանդացել ու առողջացել է, պատվաստվել է 4 դեղաչափ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31