Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը պետք է հանդիսանա աշխարհասփյուռ հայության հպարտությունն ու արժանապատվությունը՝ յուրաքանչյուրիս բացառիկ հոգածության ներքո. «Ապրելու երկիր»

Հունվար 28,2022 13:04

«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Հայոց բանակի կազմավորումը հիրավի Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհի գլխավոր ձեռքբերումներից է, որը նաև ամրագրված էր Անկախության հռչակագրում։

Բանակի ստեղծումը ավելի է արժևորում Արցախյան առաջին պատերազմի հանգամանքը, երբ բանակը ոչ միայն դարձավ պետական և իրավական կառույց, այլ պատերազմի ելքը փոխող և վճռող կարևորագույն գործոններից։

Հայոց բանակի փառահեղ հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում ոչ միայն ապահովեց արցախահայության՝ իրենց հայրենիքում խաղաղ ապրելու երաշխիքը, այլև ապահովեց Հայաստանի Հանրապետության համար զարգացման հեռանկարներ։

Հետագա քաղաքական հաղթանակների բացակայության պայմաններում, ցավոք, Արցախյան առաջին պատերազմում ամրագրված հաղթանակի հետագա ապահովումը հաջորդ տասնամյակների ընթացքում կրկին վերապահվեց հայոց բանակին։

2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ հայոց բանակը հերթական անգամ մարտնչեց բացառիկ նվիրումով՝ իր մարտիկների անձնազոհությամբ։ Մենք պարտավորում ենք ապահովել բանակի հզորացման այնպիսի մակարդակ, որը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության համար արժանապատիվ խաղաղության միակ երաշխավորը։

Հետևաբար, բանակը պետք է ընկալվի ոչ թե լոկ պետական կառույց, այլ հանդիսանա աշխարհասփյուռ հայության հպարտությունն ու արժանապատվությունը՝ յուրաքանչյուրիս բացառիկ հոգածության ներքո։ Հայոց բանակի բացառիկ առաքելությունը Հայաստանի Հանրապետության զարգացման հարցում անխախտելի է։

«Ապրելու երկիր» կուսակցության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31