Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը սուպերվարչապետական է»․ Մարուքյանը կողմ է ամբողջական խորհրդարանական կառավարմանը

Հունվար 28,2022 12:54

«Խորհուրդը դեռեւս քննարկում, հանդիպում չի արել։ Կլինի՝ կսկսենք քննարկումները։ Մենք 2015թ․-ին Սերժ Սարգսյանին փոփոխությունների առաջարկներ էինք ներկայացրել, որոնք չեն ընդունվել»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների խորհրդում ԼՀԿ-ի առաջիկա անելիքներին։

«Ասել ենք, որ այս սահմանադրությունը սուպերվարչապետական է՝ անատամ խորհրդարանական լիազորություններով, իսկ նախագահը խորը սահմանափակումներ ունի։ Ասել ենք, նաեւ, որ ՏԻՄ-ների, դատական իշխանության հետ կապված խնդիրներ կան։ Երբ սահմանադրական փոփոխությունների խորհուրդը սկսի գործել, պետք է նախ ախտորոշում անել՝ ինչո՞ւ ենք ուզում սահմանադրական փոփոխություններ անել։ Կարծիք կա, որ հանրաքվեները միշտ կեղծվել են, ուստի նոր սահմանադրություն է պետք։ Կարծիք էլ կա, որ սուպերվարչապետական համակարգը պետք է փոխել, որ պետք է անցնել կիսանախագահական համակարգի,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Նրա անձնական համոզմամբ՝ պետք է ունենալ ամբողջական խորհրդարանական կառավարում, որովհետեւ այսօր չկա խորհրդարանական կառավարում․ «Մեծ հարց է՝ սահմանադրությունը կփոխվի՞, թե ոչ։ Փաթեթ կպատրաստենք։ Հանրաքվե կլինի, թե ոչ. կապրենք կտեսնենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31