Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նրանք այդքան չեն կարող որեւէ բան անել, որ մենք վիրավորվենք»․ Մարուքյանը՝ ԱԺ ընդդիմադիրներին

Հունվար 28,2022 12:46

«Մե՞նք, ցե՞խ․․․բացառվում է։ Ընդդիմությունը մտավ խորհրդարան ու հայտարարեց՝ Իլհամ Ալիեւը պետք է իմանա, որ այսօր կա ավելի լավ ընդդիմություն, ազգային ընդդիմություն․ նման ենթատեքստեր եղան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նկատառմանը, որ իր կուսակիցները երբեմն ցեխ են շպրտում խորհրդարանի գործող ընդդիմության հասցեին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վիրավորվո՞ւմ է ԼՀԿ-ի մասին գործող ընդդիմության գնահատականներից։

«Նրանք այդքան չեն կարող որեւէ բան անել, որ մենք վիրավորվենք։ Հետեւաբար, առաջին օրից մտել են խորհրդարան ու ուզում են նախկին ընդդիմադիր ուժերին վարկաբեկել։ Այդ ուժերը չեն անցել խորհրդարան, դուք եք անցել, ուստի գնացեք-աշխատեք։ Այս ընթացքում արձագանքներ են եղել, բայց, գիտեք, մենք բանավեճ չունենք խորհրդարանական ընդդիմության հետ։ Ժողովուրդը որոշել է, որ իրենք պետք է լինեն խորհրդարանում, եւ մենք հարգում ենք ժողովրդի որոշումը, թող աշխատեն։ Երեկ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել․ ընդդիմությունն, օրինակ, դրանում որեւէ ներդրում ունի՞»,-հարցադրում արեց Մարուքյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ ԼՀԿ-ն, որպես ընդդիմություն, աջակցել է պետականաշինության գործին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31