Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժամանակակից բռնցքամարտը չոր, խփող բռնցքամարտիկներ է պահանջում». Կարեն Աղամալյան

Հունվար 28,2022 12:38

Բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը «Դինամո» մարզադահլիճում ամեն օր հետեւում է ռինգում Հայաստանի առաջնության մասնակիցների գործողություններին: Արդեն երեք օր անցել է, եւ Aravot.am-ը նրան խնդրել է կիսվել տպավորություններով:

Կարեն Աղամալյան

«Կան մի քանի երիտասարդներ, որոնք առաջին անգամ են մասնակցում մեծահասակների առաջնությանը, սակայն, ցավոք, նոր վառ անուն չեմ տեսել: Ես երիտասարդներից ավելին էի սպասում: Բայց սպասենք: Գուցե, կիսաեզրափակիչներում իրենց կդրսեւորեն: Հավաքականի առաջատարներից մասնակցում են գրեթե բոլորը: Հովհաննես Բաչկովի, եւ Կարեն Տանականյանի բացակայությանը նախորդ զրույցում անդրադարձել ենք: Բացակայում է նաեւ Արման Դարչինյանը, որը նույնպես առաջիկայում պրոֆեսիոնալ մենամարտ ունի ԱՄՆ-ում: Մյուս առաջատարներից, չէի ասի, թե դժգոհ եմ, սակայն նրանցից էլ ակնկալիքներս ավելի մեծ էին: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մենամարտերից հետո կորոշենք, թե որ բռնցքամարտիկը որ մրցմանը կմասնակցի: Հիշեցնեմ, որ մի մասը կնախապատրաստվի մայիսին Երեւանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, մյուսը՝ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,-ասաց Կարեն Աղամալյանը:

Գլխավոր մարզիչը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայի երեւանյան առաջնության համար հավաքականի կմախքը հիմնականում պատկերացնում է եւ դժվար թե փոփոխության ենթարկվի, եթե «արտակարգ դեպքեր» չլինեն, որովհետեւ այդ մրցաշարը փորձադաշտ չէ:

Մեր դիտարկմանը, թե ռինգում, այնուամենայնիվ, ուժեղ հարվածների տիրապետող բռնցքամարտիկներ, կարծես, չեն երեւում, Կարեն Աղամալյանը պատասխանեց. «Այսպես ասած, խաղացող բռնցքամարտիկներ միշտ էլ ունեցել ենք, դա հայկական ոճն է: Սակայն ժամանակակից բռնցքամարտը դրան զուգահեռ պահանջում է չոր, խփող, ռինգում կռիվ անող բռնցքամարտիկներ: Այսօրվա բռնցքամարտում էլ մրցավարությունը մի փոքր այլ է: Ու ձեր դիտարկումը ճիշտ է. արդեն երրորդ օրն է հետեւում եմ մարտերին ու այդպիսի բռնցքամարտիկներ չեմ տեսնում»:

Մասնագետը խնդրի լուծումը տեսնում է մարզադպրոցներում, ակումբներում եւ անձնական մարզիչների մեջ: «Ես ամեն անգամ նրանց հորդորում եմ մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31