Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ քննադատություններին, թե մենք այլեւս պահանջատեր չե՞նք ցեղասպանության համար

Հունվար 28,2022 12:25

Այսօր Եռաբլուրում արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարցրեցինք՝ երբ վարչապետն ասում է, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, դա նշանակում է, որ մենք այլեւս պահանջատե՞ր չենք: Նա պատասխանեց. «Ի՞նչ նկատի ունեք, եթե ցեղասպանությանն է վերաբերում ձեր հարցը, մեր կառավարության ծրագրում հստակ կա»:

Մեր դիտարկմանը, որ մի տողով հա կա՝ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Մի տողով, երկու տողով չի, հո տողերի քանակով չի չափվում: Ինչպես եւ նախկինում, մենք հետամուտ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ մենք ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դիտարկում ենք ինչպես աշխարհում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում, այնպես էլ մեր տարածաշրջանում մեր անվտանգության ամրապնդման համատեքստում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31