Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հերթին ուզում և կարևորում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հարազատի նման սիրի բանակը. Արամ Սարգսյան

Հունվար 28,2022 11:33

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի Բանակ, ի՞նչ ցանկանամ, ասեմ կամ գրեմ 30-ամյա հոբելյանիդ։ Գրեմ, որ ուզում եմ զինվորդ խիզախ և ուժեղ լինի՞, հրամանատարդ՝ հմուտ և հոգատար, նախարարդ սիրի ու հպարտանա՞ քեզնով, որ սպառազինությունդ ամենաառաջադեմը լինի, հզորացնի քեզ և սարսափեցնի հակառակորդիդ, որ գիտնականդ ստեղծի նորը ու ուժեղացնի քեզ, որ աշխատավորդ բարիք ստեղծի և ապահովի քեզ թե սահմանին, թե տանն ու կյանքում։ Իհարկե՝ ուզում եմ։ Համոզված եմ նաև՝ չկա հայ, որ չի կիսում իմ այս ցանկությունը:

Բայց առաջին հերթին ուզում և կարևորում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հարազատի նման սիրի քեզ, էնպես՝ ինչպես սիրում է իր զավակին, որովհետև քո գոյությամբ և կայացածությամբ է միայն, որ հայը հայրենիք, ապագա, արժանապատվություն և ինքնիշխանություն ունի։ Բանակ ջան, ծնունդդ շնորհավոր…

Բոլոր ժամանակներում ՀՀ և ԱՀ բանակում ծառայած մեծարգո զինվոր, ենթասպա և սպա, տոնդ շնորհավոր։

Ազատամարտիկ ու Երկրապահ ախպեր, տոնդ շնորհավոր։

ՀՀ և ԱՀ բոլոր ՊՆ նախարարներ, ձեր տոնը շնորհավոր։

ՀՀ և ԱՀ բոլոր Գերագույն գլխավոր հրամանատարներ, մեր Բանակի և ձեր տոնը շնորհավոր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31