Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները. «Ժողովուրդ»

Հունվար 28,2022 10:08

Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կաթնամթերքի, պանրի շուկայում 2021 թվականի դեկտեմբերին, 2020թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 11.2 տոկոս գնաճ։ Իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնամթերքն ու պանիրը թանկացել են 1.6 տոկոսով:

Միայն նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, կաթնաշոռի գինը բարձրացել է 1.1, իսկ պանրինը՝ 2.8 տոկոսով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31