Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատագրական շարժումը կոչ է անում ազգային ինքնության գիտակցում ունեցող բոլոր հայրենակիցներին իրենց վրա վերցնելու Հայոց Բանակին զորակցելու և քաջալերելու պարտքը

Հունվար 28,2022 09:30

Հունվարի 28-ը հայկական բանակի օրն է։ 30 տարի առաջ՝ 1992 թվականին վերակազմավորվեց ավելի քան 4000 տարվա պատմություն ունեցող մեր ազգային բանակը։ Հայկական բանակը պատմության ընթացքում տարել է բազում խոշոր հաղթանակներ, և մինչև այսօր հայ զինվորի երակներում հոսում է հայրենիքի անկոտրում պաշտպանի արյունը։ Նույնիսկ 1915 թվականի ցեղասպանության օրերին հայ մարտիկը զենք վերցրեց ձեռքը և այնպիսի նվիրյալների գլխավորությամբ, ինչպես Զորավար Անդրանիկը և մյուս զինակիցները, կարողացավ համախմբել հայ ազգին՝ ընդդեմ թշնամու։ Դա էլ հենց ծնունդ տվեց 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտը՝ կերտելով Հայոց նոր պետականությունը։

Իր պատմության ընթացքում, սակայն, հայ ազգը տեսել է նաև ապազգային իշխանություններ, որոնք չեն գնահատել հայրենիքի կարևորությունը և գործարքի գնացել թշնամու հետ՝ թիկունքից դաշունահարելով հայ զինվորին։ Այսօր ևս մենք այդպիսի իշխանություն ունենք, որի համար չկա ազգ և հայրենիք, կա միայն այսօրվա շահ։

Հայկական բանակի օրը՝ հունվարի 28-ին, նշվելու է առանց ազգային ինքնություն ունեցող իշխանության ներկայացուցիչների։ Նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը հրաժարական է ներկայացրել, բանակին նվիրված արարողություններին ներկա չեն լինելու վարչապետը և գլխավոր շտաբի պետը՝ յուրաքանչյուրն առաջ քաշելով կասկածելի պատճառաբանություններ։ Թշնամասեր իշխանության այս վարքագիծը հերթական ապացույցն է պարտության համար բանակին մեղավոր համարելու և բանակին միայնակ թողնելու շարունակական քաղաքականության:

Ազատագրական շարժումը կոչ է անում ազգային ինքնության գիտակցում ունեցող բոլոր հայրենակիցներին իրենց վրա վերցնելու Հայոց Բանակին զորակցելու և քաջալերելու պարտքը: Այդ օրը յուրաքանչյուրս մեր գործողություններով, հայտարարություններով, տարբեր խորհրդանշական վայրեր այցելելով (Եռաբլուր, Մայր Հայաստան, Ծիծեռնակաբերդ և այլն) պետք է շնորհավորենք, զորակցենք և քաջալերենք մեր Հայոց Բանակին: Հայոց բանակը չի պարտվել: Պատերազմը չի ավարտվել:

Ազատագրական շարժման համակարգող խորհուրդը 2022թ. հունվարի 28-ին, ժամը՝ 15։00-ին լինելու է Երևանի Զորավար Անդրանիկի թաղամասում (Հարավարևմտյան թաղամաս)՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ: Զորավար Անդրանիկը՝ որպես հայ զինվորի ու զորավարի հավաքական կերպար հանդիսանում է հայ ազատագրական պայքարի և հայ ազգի պաշտպանի խորհրդանիշ: Մեր զորավարին ու զինվորին հայ ազգը բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ է ձոնել։

Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ:

Ազատագրական շարժման Համակարգող խորհուրդ

28.01.2022թ., ք.Երևան          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31