Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվում մեր շուրջը եւ չմոռանանք զուգահեռաբար նայել, թե ինչ է կատարվում մեր ներսում

Հունվար 28,2022 13:30
Harc

Ինչ կլինի, եթե մտովի պատկերացնենք, թե հայտնվել ենք մահվան ճիրաններում եւ պայքարում ենք կյանքը փրկելու համար: Այս պարագայում յուրաքանչյուրը կսկսի ռեալ նայել կյանքին ու կփորձի խորքից հասկանալ, թե ինչ է կյանքը, ապրելը, մեռնելը եւ ինչպե՞ս պետք է ապրի, որպեսզի վաստակի նաեւ ճիշտ ապրելու շարունակության իրավունքը: Կարծում եմ՝ սա եզակի հանգամանք է, երբ մարդը պարտադրված կլինի ազնիվ լինել ինքն իր հետ՝ վերհանելով իր գործած սխալները, վերլուծելով դրանք, որպեսզի հրաշքի՝ փրկվելու դեպքում, փորձի կյանքի մնացյալ մասը մարդավայել ապրել:

Իհարկե, իր գործած սխալների համար նա տանջվելու է այնքան, որքան մեղքեր է գործել եւ դրանից հետո փորձելու է շարունակաբար դիմել Տիրոջը, որպեսզի ների իր սխալներն ու փրկի իրեն: Անշուշտ, ցանկացած մարդու իր թույլ տված սխալների համար երկնքից մշտապես հուշվել է. «Բավական է մեղքեր գործես, ուշքի արի եւ ճանաչիր Տիրոջը, քանզի այս ամենը ժամանակավոր է եւ երբ գա վերջը, դու պատասխան ես տալու գործածդ բոլոր մեղքերի համար», որի իրագործման գինը կլիներ փրկությունը, այլ ոչ թե մահկանացուի կնքումը, որից հետո պարտադիր կհայտնվի դժոխքում: Տերը մեզ մշտապես հուշում է, որ ցանկացած քայլից առաջ նայենք մեր ներսը, վերլուծենք, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, փորձենք մշտապես մաքրել այն, մենք մեզ չխաբենք, անտարբեր չլինենք մարդկանց նկատմամբ, չփորձենք ողջը մեզանով անել, բաժին թողնենք նաեւ ուրիշներին, քանզի նրանք էլ ճիշտ մեզ նման մարդ են:

Սակայն մենք կամ չենք նայում մեր ներսը, կամ նայում՝ տեսնում ենք մի բան, իսկ մեզ մատուցում՝ մեկ այլ բան եւ ինքներս մեզ խաբելով շարժվում առաջ: Շարունակելով այդկերպ ապրել՝ վայրկյան-վայրկյան մոտենում ենք մեր հատուցման ժամին, սակայն մինչ այնտեղ հասնելն անգամ, վայրկյան կանգ չենք առնում եւ հարց չենք տալիս մեզ. այս ի՞նչ ենք անում եւ այսկերպ ու՞ր ենք գնում: Չի լինելու թալանով՝ ամեն ինչ միայն ինձ սկզբունքով ապրած գեթ մեկ մարդ, որը կարողանա խուսափել Տիրոջ պատժից եւ չանցնի վերը նշված քավարանով ու խուսափի իր թույլ տված սխալների պատժից: Եվ եթե այսքանից հետո Տերն, այնուամենայնիվ, փրկի նրան, ապա դրանից հետո նա պետք է փորձի ապրել որպես քրիստոնյա՝ սիրելով եւ գնահատելով բոլորին, քանզի քրիստոնեությունը ոչ այլ ինչ է, քան սեր:
Իհարկե, այս ամենում ցավալին այն է, որ շատ-շատերը դա ուշացումով են հասկանում, եւ որեւէ բան ուղղելու նրանց ձգտումներն անարդյունք են դառնում:

Ցավոք, վերջին երկու տարիների՝ մեր ժողովրդի բազմապիսի տառապանքներն անգամ մեզ դաս չեղան հասկանալու մի պարզ բան. որեւէ մեկս աշխարհը չի բռնելու գնա, բոլորս լոկ մահկանացուներ ենք: Այնպես որ, փորձենք չափավոր ապրել ու զսպել մեր ագահությունը, մոռանանք մնացածներից վերեւ երեւալու մեր էգոիզմը՝ ամեն ինչ մեզ, մնացածին՝ ոչինչ, թեզը:

Ի՞նչ է նշանակում, երբ մեկն ամեն ինչ ունի, իսկ հազար-հազարները՝ անգամ հաց հայթայթելու միջոց չունեն: Իհարկե, մարդկային ագահությունն է բերել այս վիճակին, որ մեկը չափազանց մեծ հարստություն է կուտակել՝ գողանալով ուրիշներից, իսկ շատ-շատերը հայտնվել են սովի ճիրաններում: Կրկնում եմ, այս վիճակից դուրս գալու լոկ մի ճանապարհ կա. պետք է բոլորս նայենք Տիրոջը, վախենանք Տիրոջ պատժից՝ հիվանդություններից ու տարատեսակ անհաջողություններից, մշտապես նայենք մեր ներսը ու մաքրենք այն ու մեր ունեցվածքից բաժին հանենք նաեւ չունեւորների համար, որպեսզի Տերը գթառատ վարվի եւ չպատժի մեզ: Աքսիոմա է՝ ժամանակի անվերջ առանցքի վրա բոլորս թիթեռի չափ՝ ակնթարթի կյանք ունենք, ուստի եկեք այդ ճանապարհին՝ գոնե հաճախակի կանգառ անենք, շարունակաբար նայենք շուրջը եւ մեր ներսը, փորձենք մաքրել մեր հոգիները եւ անցնելիք ճանապարհը:

Ինչո՞ւ ենք փորձում խախտել Աստվածային կանոնները եւ բնության օրենքները, եթե տեղյակ էլ չենք, որ Տերն այդ ամենը տեսնում ու եթե ոչ անմիջականորեն, ապա երբեւէ համարժեք ձեւով հատուցելու է մեզ: Մեր Տերը գթառատ է ու համբերող, սակայն կյանքի նորմերի շարունակական խախտման դեպքում, նա դառնում է նաեւ անողոք եւ կարող է պատժել ցանկացածիս: Բերեք շտկենք մեր սխալները, ապավինենք նրան եւ մշտապես մաքրելով մեր ներսը, այնտեղ զուտ խաղաղություն եւ հանդարտություն կտիրի: Այդ պարագայում, մեր կյանքն էլ կդառնա ավելի թեթեւ, հանդարտ, հաճելի, խաղաղ ու հեշտ եւ բոլոր տիպի լարվածություններն, անհանգստություններն ընդմիշտ կլքեն մեզ: Սա է ճիշտ ապրելու քրիստոնեկան բանաձեւը:

Մնում է խոսքից անցնել գործի…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31